Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կիլիկիո կաթողիկոսությունը Թուրքիայից պահանջելու է Սիսի նստավայրը և իր կալվածքները

Կիլիկիո կաթողիկոսությունը Թուրքիայից պահանջելու է Սիսի նստավայրը և իր կալվածքները
19.09.2014 | 13:29

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն առաջիկա տարում դիմելու է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Կիլիկիայի պատմական հայկական թագավորության տարածքում գտնվող կաթողիկոսության Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու պահանջով՝ հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը՝ ելույթ ունենալով Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովում:
Արամ Առաջինը հավելեց, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանի մերժման դեպքում դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Դիտվել է՝ 1176

Մեկնաբանություններ